Միջազգային

«Թուրքիան կշարունակի ձգտել պաղեստինյան պետության ստեղծմանը». Էրդողան

Թուրքիան կշարունակի համբերատար պայքարել Պաղեստինի անկախ պետության ստեղծման համար՝ 1967թ․ սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով․ այս մասին Իսլամաբադում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը կրկին սուր քննադատության է ենթարկել Գազայի հատվածից փախստականներին արաբական երկրներում վերաբնակեցնելու ծրագրերը․

«Մենք պետք է ամրապնդենք մեր վճռական դիրքորոշումը Գազայի բնակիչներին իրենց հայրենիքից վտարելու անօրինական նախաձեռնությունների դեմ»,- ընդգծել է նա։