Միջազգային

Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները

Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները

Պուտինն ու Թրամփն օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ կշարունակեն շփումը՝ կենտրոնանալով առանձին հանդիպման վրա, և անհապաղ հանձնարարականներ կտրվեն օգնականներին, որ նրանք սկսեն համապատասխան աշխատանքը: Այժմ աշխատանքն արագ կսկսվի: Անհրաժեշտ կլինի սպասել զարգացումներին, արդեն, գուցե, հաշվի առնելով վայրն ու ժամկետները», - ասել Է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական