Միջազգային

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է

ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է չընդհատել հրադադարի մասին համաձայնագիրը: Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ, համաձայն համաձայնագրի ժամանակացույցի, կհետևեն Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց Գազայում պահվող պատանդների ազատմանը։

Հայտարարությունը հաջորդել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության՝ Կահիրե ժամանմանը: Եգիպտոսն ու Կատարը նշել են, որ կանեն հնարավոր ամեն ինչ՝ Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների հետ կապված խոչընդոտները վերացնելու համար։