Միջազգային

Ադրբեջանական Turan-ը փակվում է

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը։ Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նամակում ասվում է, որ գործակալությունը փակվում է ֆինանսական դժվարությունների պատճառով:

«Սա մեր առաքելության ավարտը չէ, այլ, ավելի շուտ, էվոլյուցիան: Տեղեկատվական տարածքը փոխվում է, և մենք գիտակցում ենք հարմարվելու անհրաժեշտությունը: Առաջիկա ամիսներին մենք կուսումնասիրենք նոր ձևաչափեր»,- ասվում է հայտարարության մեջ։