Մյունխենի կենտրոնում Mini Cooper ավտոմեքենան մխրճվել է Verdi արհմիության ցույցի մասնակիցների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ: Bild-ի տվյալներով՝ խոսվել է միջադեպից առաջ հնչած կրակոցների մասին, սակայն տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Վարորդը ձերբակալվել է, նրա արարքի դրդապատճառները մնում են անհայտ: Ոստիկանները հետաքննում են հանգամանքները։