Միջազգային

«Տպավորությունն այնպիսին է, որ դա հաջող կոչ էր». Ռյուտե

Թրամփ-Պուտին բանակցություններից տպավորություն կա, որ Ուկրաինայի խաղաղ բանակցությունները մեկնարկել են․ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն.

Նրա կարծիքով՝ Թրամփի կոչը Պւտինին բավականին հաջող էր։ Լրագրողի այն հարցին՝ Ռյուտեն սա համարո՞ւմ է Ուկրաինային դավաճանելու սկիզբ, նա նշել է, որ չպետք է մոռանալ, որ Պուտինին զանգահարելուց հետո ԱՄՆ նախագահը զանգահարել է նաև Զելենսկիին։

«Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում Ուկրաինայի համար: Ուզում ենք համոզվել, որ Ուկրաինան ամենաուժեղ դիրքերում է: Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ այսուհետ: Ուկրաինայի հարցը կապված է մնացած բոլոր հարցերի հետ»,- ամփոփել է Ռյուտեն: