Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին չի մեկնի ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար, եթե օրակարգում հայտնվի Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղափոխելու՝ Թրամփի ծրագիրը․ Reuters-ին հայտնել են Եգիպտոսի անվտանգության կոմիտեի երկու աղբյուր։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Թրամփը ալ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում բաց հրավեր էր ուղարկել իր եգիպտացի գործընկերոջը՝ այցելելու Սպիտակ տուն։