ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որը տևել է մոտ 1 ժամ։
«Երկար զրույց՝ խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Մեր տեխնոլոգիական հնարավորությունների, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից այլ արտադրության մասին։ Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հետաքրքրությունը, թե ինչ կարող ենք անել միասին»,- հեռախոսազրույցի մասին մանրամասներ է հաղորդել Զելենսկին։
Նրա խոսքով՝ քննարկել են Սքոթ Բեսենտի հետ իրենց զրույցը և անվտանգության և տնտեսական ու ռեսուրսների համագործակցության վերաբերյալ մեր նոր համաձայնագրի նախապատրաստումը։
«Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին։ Ուկրաինան բոլորից ավելի խաղաղություն է ցանկանում։ Այժմ կողմերը ընդհանուր քայլեր են սահմանում ռուսական ագրեսիան կասեցնելու և հուսալի, կայուն խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։