ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որով կոչ է անում «լայնածավալ կրճատումներ» իրականացնել բոլոր նախարարություններում և գերատեսչություններում, բացառությամբ իրավապահ և ներգաղթի համար պատասխանատու կառույցների:
Արդյունավետության դեպարտամենտի (DOGE) պլանների համաձայն՝ ծախսերի զգալի խնայողության հասնելու համար անհրաժեշտ է կրճատել պետաշխատողների 5-10%–ին:
Թրամփը DOGE-ին մեծ լիազորություններ է տվել գերատեսչություններում աշխատողների թիվը որոշելու հարցում: Պետական պաշտոնին ցանկացած նշանակում պետք է կատարվի DOGE ներկայացուցչի հավանությամբ: Իլոն Մասկի աշխատակիցներն իրավունք կունենան մերժել ղեկավար պաշտոններ ավելացնելու կամ պահպանելու գերատեսչական խնդրանքները։
Պետական աշխատողների թիվը կրճատելու՝ նախագահ Թրամփի ջանքերին զգալի թվով դատական հայցեր են հետևել: