Միջազգային

«Ռուսաստանը երբեք չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման». Պեսկով

«Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու իր տարածքների փոխանակման թեման․ դա անհնար է»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում տարածքների փոխանակումը Ռուսաստանի հետ։ Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել։

«Իհարկե, ուկրաինական միավորումները դուրս կմղվեն երկրի տարածքից։ Բոլոր նրանք, որոնք չեն ոչնչացվի, դուրս կմղվեն», - ասել է Պեսկովը։