Միջազգային

Թրամփը վերադառնում է պլաստիկ «ձողիկներին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է կառավարությանը և սպառողներին խրախուսել՝ հյութ ըմպելու համար պլաստիկ «ձողիկներ» օգտագործել. գրում է Reuters-ը։ Նշենք, որ Թրամփի նախորդը՝ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր միջոցառումներ՝ նվազեցնելու մեկանգամյա օգտագործման ոչ կենսաքայքայվող պլաստմասսաների օգտագործումը, որոնք վնասում են էկոհամակարգերը և աղտոտում սնունդը: 

«Մենք վերադառնում ենք պլաստիկ  «ձողիկներին»», - Սպիտակ տանը լրագրողներին ասել Է Թրամփը՝ նշելով, որ թղթե  ձողիկները «չեն աշխատում»։ «Չեմ կարծում, որ պլաստիկը վատ ազդեցություն կունենա շնաձկների վրա, քանի որ նրանք ճանապարհ են հարթում օվկիանոսում», - ասել Է Թրամփը:

Թրամփը նաև չեղյալ է հայտարարել Բայդենի վարչակազմի քաղաքականությունը, որն ուղղված է մինչև 2032թ. դաշնային նահանգներում մեկանգամյա օգտագործման պլաստմասսայի օգտագործումը դադարեցնելուն։