Միջազգային

«Զելենսկին և Պուտինը խաղաղություն են ցանկանում»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցին։ 
 
«Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։

Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք ԱՄՆ փոխնախագահ Վենսի և Պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպումը։

Լիահույս եմ, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթ պատերազմը, որը հանգեցրել է զանգվածային և բոլորովին անհարկի մահերի և ավերածությունների։ Թող Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին»,- գրել է Թրամփը։