Ryanair-ից հետո դեպի Ուկրաինա թռիչքների վերսկսման մասին հայտարարել է նաև Wizz Air ավիաընկերությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ինչպես գործակալությանը հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Յոզեֆ Վարադին, խոսքը ՌԴ-ի հետ ցանկացած հրադադար հայտարարելուց հետո թռիչքների վերսկսման մասին է:
Նման պայմաններում թռիչքները նախատեսվում է վերսկսել 6 շաբաթվա ընթացքում՝ վերականգնելով մուտքի՝ մոտ 30 երթուղի: