Միջազգային

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տևել է 1․5 ժամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Պուտինը Թրամփին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանում ընդունել ամերիկացի պաշտոնյաներին, այդ թվում՝ Ուկրաինայի թեմայով։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։ Նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել»,- նշել է նա։