Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CNN-ին տված հարցազրույցում արձագանքել է պաղեստինցիներին տեղափոխելու՝ Թրամփի նախաձեռնությանը և դրա հետ անհամաձայնություն հայտնել։
«Չես կարող 2 միլիոն մարդու ասել, որ նրանք պետք է հեռանան։ Ճիշտ մոտեցումը ոչ թե անշարժ գույքի գործարքն է, այլ քաղաքական մոտեցումը։ Որովհետև սա տարածք է, որտեղ ապրում է 2.1 միլիոն մարդ»,- ասել է Մակրոնը։
Ըստ Մակրոնի՝ միջազգային իրավունքը ևս պաշտպանում է այս ժողովրդի շահերը, և հենց ինքը՝ ԱՄՆ-ն է պաշտպանել նրանց իրավունքները․ «Նրանք օրինական իրավունք ունեն ապրել այդ տարածքներում, որը ճանաչված է բոլորի կողմից»։