Միջազգային

«Ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ ՀՀ-ո՞վ անցնի միջանցքը, թե՞ Իրանով». Ուրալօղլու

«Ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ ՀՀ-ո՞վ անցնի միջանցքը, թե՞ Իրանով». Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում խոսել է Զանգեզուրի «միջանցքի» և հայ-ադրբեջանական մոտեցումների մասին։

«Միջին միջանցքն ամենաարագ և հուսալի տրանսպորտային միջանցքն է։ Մենք վերապրել ենք համաճարակ, պատերազմներ, ու չպետք է սահմանափակվենք մեկ այլընտրանքով»,- ասել է թուրք նախարարը։

Զանգեզուրի միջանցքի մասին նախարարն ասել է.

«Իհարկե, այստեղ առաջնահերթ կարևորում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության դադարեցումը, խաղաղ բանակցությունները և, իհարկե, խաղաղության հասնելը։ Մեզ համար արժեքավոր այս բանակցությունները շարունակվում են։ Իհարկե, դա անելիս մենք պետք է հաշվի առնենք երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Ադրբեջանն ու Հայաստանը։ Կա նաև իրանական այլընտրանք, և այն նույնպես դրված է սեղանին։ Ամեն դեպքում, այս միջանցքը կիրականացվի, բայց մեր ադրբեջանցի եղբայրները ուշադրությամբ ուսումնասիրում են՝ Հայաստանո՞վ կանցնի այն, թե՞ Իրանով։ Մենք ևս հետևում ենք գործընթացին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական