Մամուլում տարածում է գտել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի դիվանագիտական կեցվածքը և բառապաշարը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Թագավորն ԱՄՆ էր ժամանել՝ Թրամփի հետ քննարկելու ոչ միայն երկկողմ, այլև Գազայի հատվածի բնաչության հետ կապված նրա նախաձեռնությունը։
Աբդալլահը որոշել է շատ չխոսել մամուլի առջև, իսկ երբ, այնուամենայնիվ, նրան հարց են տվել, նրա ելույթը եղել է զգուշավոր և դիպուկ:
Հարցին՝ Հորդանանը կընդունի՞ Գազայից տեղահանված պաղեստինցիներին, Հորդանանի ղեկավարն ասել է, որ կանի այն, ինչը «լավագույնն» է իր երկրի համար:
Հանդիպումից հետո սոցցանցերի գրառումներում նա հայտարարել է, որ Հորդանանն «անսասան է Գազայի և Արևմտյան ափի պաղեստինցիների տեղաշարժի դեմ իր դիրքորոշման մեջ»:
Նա հավելել է, որ արաբական պետությունները Գազայի համար կմշակեն իրենց սեփական ծրագիրը, որը կներկայացվի լրամշակումից հետո: Նա նաև սիրաշահել է Թրամփին՝ ասելով. «Վերջապես տեսնում եմ մեկին, որ կարող է մեզ վերջնագիծ տանել, որպեսզի կայունություն, խաղաղություն և բարգավաճում լինի մեր բոլորիս տարածաշրջանում»։