ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ռուսաստանում դատապարտված, ապա ԱՄՆ տեղափոխված Մարկ Ֆոգելին։ Վերջինս Ռուսաստանի բանտում անցկացրել էր երեքուկես տարի, ազատ արձակվելուց հետո վերադարձել հայրենիք։
«Ես հիմա ինձ աշխարհի ամենաբախտավոր մարդն եմ զգում»,- ասել է Ֆոգելը՝ Թրամփի հետ հանդիպմանը ։ «Ես միջին խավի ուսուցիչ եմ, որն այժմ կարծես երազանքների աշխարհում լինի»,– ասել է նա։
Ֆոգելը Սպիտակ տուն էր եկել գարեջրի տարայով, ուսերին՝ ԱՄՆ դրոշը։
Թրամփը նրան ընդունել է Սպիտակ տան Դիվանագիտական ընդունելությունների սենյակում․ կանգնելով Ֆոգելի կողքին, նախագահը հայտարարել է. «Նա ինձ համար հրաշալի տեսք ունի»։
63-ամյա Ֆոգելը Ռուսաստանի կողմից ձերբակալվել էր 2021 թվականի օգոստոսին և դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։