Իտալական ոստիկանությունը վերջին տարիների ամենամեծ գործողությունն է իրականացրել Սիցիլիական մաֆիայի խմբավորումների դեմ՝ նպատակ ունենալով կանխել «Կոզա Նոստրա»-ի ղեկավար մարմնի («Կուպոլա») վերականգնման փորձերը։
Երեքշաբթի լուսաբացին մեկնարկած հատուկ օպերացիային մասնակցել են 1,200-ից ավելի սիցիլիական Կարաբիներների կորպուսի հատուկ ջոկատներ, Պալերմոյի հանցագործության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցներ, հետախուզական շներ, ուղղաթիռային ջոկատներ, ինչպես նաև Իտալիայի այլ ռազմական ստորաբաժանումներ։
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի հայտարարությամբ՝ գործողության արդյունքում ձերբակալվել է 180-ից ավելի մարդ, այդ թվում՝ «Կոզա Նոստրա»-ի մի շարք ղեկավար անդամներ։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել մաֆիոզ կազմակերպությանը անդամակցելու, սպանությունների կազմակերպման փորձերի, շորթումների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, զինված հարձակումների, անօրինական ազարտային խաղերի կանոնակարգման, ինչպես նաև այլ բազմաթիվ ծանր հանցագործությունների կապակցությամբ։