Միջազգային

«Մտադիր ենք առաջարկել տարածքների փոխանակում»․ Զելենսկի

Եթե ​​Դոնալդ Թրամփը դադարեցնի ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային, Եվրոպան միայնակ չի կարողանա լրացնել բացը, The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Անվտանգության երաշխիքներն առանց Ամերիկայի մասնակցության իրական անվտանգության երաշխիքներ չեն»,- հավելել է նա։

Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել, բայց ցանկանում է, որ Ուկրաինան բանակցի «ուժեղ դիրքից»։ Նա նշել է, որ եթե ​​Թրամփին հաջողվի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինային և Ռուսաստանին, մտադիր են առաջարկել տարածքների ուղղակի փոխանակում՝ Կուրսկի շրջանի մի մասը ՌԴ կողմից օկուպացված տարածքի հետ։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ունի ուրանի և տիտանի ամենամեծ պաշարները Եվրոպայում, և «ԱՄՆ-ի շահերից չի բխում», որ այդ պաշարները հայտնվեն Ռուսաստանի ձեռքում և պոտենցիալ բաժանվեն Հյուսիսային Կորեայի, Չինաստանի կամ Իրանի հետ։

«Մենք չենք պատրաստվում դժգոոհել, որ որոշ ծրագրեր կասեցվել են, քանի որ մեզ համար ամենակարևորը ռազմական օգնությունն է, և այն պահպանվել է, ինչի համար ես շնորհակալ եմ։ Եթե ամերիկյան կողմը հնարավորություն և ցանկություն ունենա շարունակելու իր մարդասիրական առաքելությունը, մենք բոլորս կողմ ենք, իսկ եթե ոչ, ապա մենք ինքներս պետք է ելք կգտնենք այս իրավիճակից»,- ասել է Զելենսկին։