Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մոտ է և վերջերս էական առաջընթացի են հասել։
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել։ Մենք գործ ունենք ռուսների հետ, գործ ունենք ուկրաինացիների հետ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ բան կլինի», - պնդել է նախագահը։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Քիթ Քելլոգը, Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ և կքննարկեն խաղաղության գործընթացը։