Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ավտոբուսը Սան Ագուստին-Ակասագուաստլան քաղաքից ուղևորվում էր մայրաքաղաք Գվատեմալա և ընկել է Պուենտե-Բելիս ավտոմոբիլային կամրջից, որը հատում է ճանապարհը և գետակը:
Զոհվել է 36 տղամարդ և 15 կին։ Գվատեմալայի նախագահ Բերնարդո Արեվալոն եռօրյա ազգային սուգ Է հայտարարել: