Միջազգային

Նեթանյահուն սպառնացել է վերսկսել մարտերը

Իսրայելը Գազայում կվերսկսի «ինտենսիվ մարտերը», եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չազատի պատանդներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Եթե ​​ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չվերադարձնի մեր պատանդներին, զինադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ մարտերը, մինչև ՀԱՄԱՍ-ը վերջնականապես ջախջախվի»,- անվտանգության հարցերի վերաբերյալ շուրջ չորս ժամ տևած կառավարության նիստից հետո տեսաուղերձում ասել է Նեթանյահուն: