«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ». «Իզվեստիային» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսպես, թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք։ Միաժամանակ, Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ։ Անցյալ տարի Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, և՝ շատ հաջողությամբ։ Մենք երախտապարտ ենք մեր հայ ընկերներին՝ նման արդյունավետ նախագահության համար»,- նշել է Միխայիլ Գալուզինը։