Միջազգային

«Իրանը հզոր և ազդեցիկ երկիր է տարածաշրջանում». Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Ղազախստանի առաջնորդը Իրանի Իսլամական Հանրապետությունը բնութագրել է որպես հզոր և ազդեցիկ երկիր տարածաշրջանում և իսլամական աշխարհում։