Միջազգային

«Մյունխենի համաժողովի գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի պատերազմը». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մյուխենի համաժողովը, չնայած անցկացվում է Եվրոպայում, միայն Եվրոպայի մասին չէ։

«Մյունխենի համաժողովի գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի պատերազմը։ Ուկրաինայում պատերազմի ավարտը կբխի բոլորի շահերից, ուստի մենք դա կքննարկենք ԱԳ նախարարների և այլոց հետ։ Նախագահ Թրամփը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ հասկացնելով, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի։ Նա սկսել է ճանապարհ հարթել դրա համար», - ասել է նա:

Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի կունենա փետրվարի 14-16-ը։