Միջազգային

Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին և Խամենեիին

Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում Ալիևը կարևորել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված պատմական, կրոնական և մշակութային կապերի վրա, ինչպես նաև նշել է առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:

Ալիևը վստահություն է հայտնել երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդման հարցում՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման, կայունության և անվտանգության։ Նա Իրանի ղեկավարությանը հաջողություններ է մաղթել, իսկ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: