Միջազգային

Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն նրանք ի վիճակի են դրանք վարել ինքնուրույն։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում։

«Տարբեր մակարդակներով Երևանից հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա։ Երևանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել այդ բանակցությունները մինչև այդ գործընթացի ավարտը։ Պահպանելով ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը՝ կողջունենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորն այն է, որ տարածաշրջանը` Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, որպեսզի այն վերածվի բարօրության և համագործակցության տարածքի», - ասել է Պեսկովը։