ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նախատեսված հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Ռյաբկովը ծրագրված հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ։ Այն նվիրված էր արտասահմանյան հաստատությունների գործունեությանը», - ասել է նա։
Նշենք, որ ռուսական զլմ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ դեսպանը երեքշաբթի կեսօրին այցելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը որևէ կերպ չի մեկնաբանել դեսպանի այցը Ռուսաստանի ԱԳՆ: