Միջազգային

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է դադարեցնել մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը։

«ԱՄՆ-ն երկար ժամանակ է մետաղադրամներ է թողարկում, որոնցից յուրաքանչյուրն արժե ավելի քան 2 ցենտ»,- մանրամասնել է Թրամփը։ 

Պատճառը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, մետաղների, այդ թվում՝ ցինկի ու պղնձի թանկացումն է, որոնք օգտագործվում են մետաղադրամների թողարկման համար։