«Համաս» խմբավորումը հայտնել է, որ անորոշ ժամանակով հետաձգելու է իսրայելցի պատանդների ազատ արձակման հաջորդ փուլը, որ նախատեսված էր Գազայի հատվածում հաստատված հրադադարի համաձայնությամբ․ գրում է BBC-ն։
«Համասի» ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը չի պահպանել հրադադարի պայմանավորվածությունների կետերը։
«Այդ խախտումները ներառում են տեղահանված մարդկանց վերադարձի ձգձգումը Գազայի հյուսիսային հատված, նրանց դեմ կրակոցները Գազայի հատվածի տարբեր շրջաններում, ինչպես նաև հումանիտար օգնության ամբողջական մատակարարման չապահովումը», – նշված է հայտարարության մեջ։
«Հետևաբար, փետրվարի 15-ին՝ շաբաթ օրը, նախատեսված պատանդների ազատ արձակումը կհետաձգվի մինչև նոր ծանուցում»,– հայտարարել է Աբու Ուբեյդան։