Միջազգային

Ադրբեջանի նախկին պաշտոնյաները մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանում բացահայտվել են «ռուսամետ 5-րդ շարասյան» առաջնորդներ, որոնք սպասարկել են Մոսկվայի շահերը։

Այս կառույցի ղեկավարը, ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիևն էր, որը հայտնի է որպես «գորշ կարդինալ»։

Խմբի կազմում էին նաև նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Մշակույթի նախկին նախարար Աբուլֆաս Գարաևը և Երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը։

Նշվում է, որ խմբի նիստերին ժամանակ առ ժամանակ ներկա է եղել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը։