Միջազգային

Վալուևը Ադրբեջանի կողմից «անցանկալի անձ» է ճանաչվել

Ադրբեջանի ԱԳՆ-ն արգելել է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Վալուևն, ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի՝ Բաքվում ռուսական տան գործունեության դադարեցման մասին, առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել: