Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը կարող է վնասել ամերիկյան տնտեսությանը՝ առաջացնելով գնաճ:
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնը Վաշինգտոնին կոչ է արել ԵՄ-ի հետ առևտրային պատերազմ սանձազերծելու փոխարեն կենտրոնանալ Չինաստանի դիմակայունության, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և Ուկրաինայի պատերազմի վրա:
«Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե դուք ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ զբաղվի ներդրումներով և պաշտպանության ու անվտանգության հարցերով, եթե դուք զարգացման հույս ունեք, որը բխում է ԱՄՆ շահերից, պետք չէ վնասել եվրոպական տնտեսությանը՝ սպառնալով նրան սակագներով», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը սպառնացել էր մաքսատուրքերով՝ վկայակոչելով Եվրոպայի հետ առևտրային դեֆիցիտի կրճատման անհրաժեշտությունը: