ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է ներմուծվող պողպատի և ալյումինի վրա 25% նոր տուրքեր սահմանելու մասին։ Սա գումարվելու է գործող տուրքերին։ Ըստ Reuters-ի՝ Թրամփի որոշումն առևտրային քաղաքականության մեջ խոշոր փոփոխություն է:
Թրամփը փոխադարձ տուրքեր սահմանելու մասին ասել է. «Եթե նրանք մեզնից տուրք են գանձում, մենք նրանց էլ ենք գանձում»։
ԱՄՆ-ի պողպատի ներմուծման ամենամեծ աղբյուրներն են Կանադան, Բրազիլիան և Մեքսիկան, ապա Հարավային Կորեան և Վիետնամը:
Հիդրոէլեկտրակայաններով հարուստ Կանադան ԱՄՆ-ի ամենամեծ ալյումինի մատակարարն է՝ 2024-ի առաջին 11 ամիսների ընթացքում ներմուծված ալյումինի ընդհանուր ծավալի 79%-ն այդ երկրից է։