Tbilisi Energy ընկերությունը հայտարարել է, որ 500 մմ տրամագծով կենտրոնական գազատարը վնասվել է անհայտ հանգամանքներում:
Ժամանակավորապես դադարեցվել է Թբիլիսիի մի քանի շրջանների շուրջ 150 հազար բաժանորդի գազամատակարարումը:
Դեպքի վայրում ակտիվորեն ընթանում են վնասված գազատարի վերականգնման աշխատանքներ: Գազամատակարարման վերականգնումը կսկսվի փետրվարի 10-ին, իսկ վթարի մասշտաբները հաշվի առնելով՝ գործընթացը կավարտվի փետրվարի 11-ի երեկոյան:
«Գազամատակարարման վերականգնումը բարդ գործընթաց է, և անվտանգության խնդիրների պատճառով ժամանակ է պահանջում՝ հաշվի առնելով վթարի մասշտաբներն ու անջատված բաժանորդների թիվը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։