Միջազգային

Ծինփինն ընդունել է Պուտինի հրավերը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է Մոսկվայում Հաղթանակի օրը նշելու հրավերը. այս մասին հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպանը Իգոր Մորգուլովը՝ «Ռուսաստան-24» հեռուստաալիքի ալիքում։

«Չինաստանի Հանրապետության նախագահ Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավերը և, իր հերթին, Վլադիմիր Պուտինին հրավիրել է սեպտեմբերի սկզբին Չինաստանում նախատեսվող տոնակատարություններին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։