Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է փետրվարի 12-ին հրաժարական տալու մտադրության մասին։
Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմպիչմենտի հարցը։
Նախագահի պաշտոնում Յոհանիսի մանդատն ավարտվել է դեկտեմբերի 21-ին՝ ընտրությունների չեղարկման բերումով։ Նա պաշտոնավարում էր մինչև երկրի նոր ղեկավարի ընտրությունը։
Ռումինիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 4-ին, իսկ Յոհանիսն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: