Միջազգային

«ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա». Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման այլ մեխանիզմ, քան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ), չկա։

Նա հույս է հայտնել, որ Երևանը դա հասկացել է հատկապես այն բանից հետո, երբ 2024թ․ փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին երկրի մասնակցությունը սառեցնելու մասին․ РИА Новости–ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Դիվանագետի մասնագիտությունը սուրճի մրուրով գուշակություն չի ենթադրում։ Մեր համոզմամբ՝ այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ապահովման այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Ակնկալում ենք, որ Երևանում դա լավ են հասկանում», - հայտարարել է Կոպիրկինը։