Միջազգային

Ռյաբկովը հաստատել է ԱՄՆ-ի հետ շփումները

Կան որոշակի շփումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև, սակայն այժմ մանրամասները հրապարակելն իմաստ չունի․ РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նախագահի մամուլի քարտուղարի ասածներին ավելացնելու ոչինչ չունեմ, որոշակի շփումներ կան, բայց այս թեման մանրամասն լուսաբանելու պատճառ չունեմ: Բայց, ընդհանուր առմամբ, գործընթացն ընթանում է»,- ասել է Ռյաբկովը։