Միջազգային

ՌԴ-ում մի քանի անգամ ավելացել է հյուսիսկորեացի միգրանտների թիվը

2024թ․ մի քանի անգամ ավելացել է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան եկող աշխատողների թիվը։

Անցյալ տարի Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 13221 աշխատող, ինչը մոտ 12 անգամ ավել է, քան 2023թ։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

Կտրուկ աճի հիմնական պատճառը Ռուսաստանում աշխատուժի պակասն է, որն առաջացել էր մոբիլիզացիայի պատճառով։