Տեսնելով «Վրացական երազանք» կուսակցության կառավարության պրագմատիկ գիծը՝ քայլեր ենք ձեռնարկում ռուս-վրացական համագործակցության զարգացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների». այս մասին «Իզվեստիային» հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հենց դրանով էին թելադրված Ռուսաստանի կողմից ընդունված այնպիսի որոշումները, ինչպիսիք են Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը, առանց վիզայի ռեժիմի վերականգնումը նրանց համար, որոնք կարճաժամկետ այց են կատարում մեր երկիր, իսկ մեկ տարի անց՝ այն քաղաքացիների համար, որոնք Ռուսաստան են գալիս աշխատելու, սովորելու և պարզապես այստեղ ապրելու համար»,- ասել է Գալուզինը։
Փոխնախարարի խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է զարգացնել հարաբերությունները պրագմատիզմի և փոխշահավետության սկզբունքով։
«Ակնկալում ենք, որ հարևան Վրաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը ինչ-որ փուլում մեզ կտանի լիակատար կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման։ Այստեղ մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է վրացական կողմը, և ինչ-որ սահմանափակումներ մեզ համար այստեղ չկան»,- ընդգծել է նա։