ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և համագործակցել մերձավորարևելյան հարուստ երկրների հետ։
«Ես հանձնառու եմ գնել և տիրապետել Գազան։ Ինչ վերաբերում է դրա վերականգնմանը, առանձին հատվածներ կառուցելու համար մենք կարող ենք այն փոխանցել Մերձավոր Արևելքի այլ պետություններին, այլ մարդիկ էլ կարող են դա անել մեր աջակցությամբ։ Բայց մենք մտադիր ենք տիրապետել, վերցնել այն և համոզվել, որ ՀԱՄԱՍ-ը ետ չի վերադառնա»,- ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Գազայի հատվածը քանդման ենթակա է․
«Վերադառնալու բան չկա։ Հատվածը քանդման տակ է։ Ամեն ինչ ավերված է», - ասել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ բաց է որոշ պաղեստինցի փախստականների՝ ԱՄՆ մուտք գործելու հնարավորության համար, բայց նման խնդրանքները կքննարկի յուրաքանչյուր դեպքի հիման վրա:
«Միակ պատճառը, որ նրանք խոսում են Գազա վերադառնալու մասին, այն է, որ այլընտրանք չունեն։ Երբ նրանք այլընտրանք ունենան, չեն ցանկանա վերադառնալ Գազա», - ասել է ԱՄՆ նախագահը։