Միջազգային

Բոլորը պատրաստ են օգնել Թրամփին․ Մայքլ Ուոլթս

Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները պատրաստ են օգնել Թրամփին դադարեցնել պատերազմն Ուկրաինայում,-հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը NBC-ին տված հարցազրույցում.

«Մենք պետք է բոլոր կողմերին բերենք բանակցությունների սեղանի շուրջ և վերջ տանք այս պատերազմին։ Դա քննարկվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ բանակցություններում։ Բոլորը պատրաստ են օգնել Թրամփին։ Եկեք բոլոր կողմերին հավաքենք և բանակցենք», - ասել է նա։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը NBC-ին տված հարցազրույցում մի քանի կարևոր հայտարարություններ ևս արել է՝

▪️Պենտագոնի 800 միլիարդ դոլարից ավել բյուջեն անարդյունավետ է, իսկ ծախսերը՝ չափազանցված։

▪️USAID-ի աշխատանքը չի ծառայում ԱՄՆ ռազմավարական շահերին, այդ թվում՝ Չինաստանին հակազդելուն։