Միջազգային

Ուստ-Լուգա նավահանգստում նավթատար նավ է վնասվել

Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում Koala լցանավի վրա միջադեպ է տեղի ունեցել շարժիչի գործարկման ժամանակ, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն իր Telegram ալիքում։

«Փետրվարի 9-ի առավոտյան Ուստ-Լուգա նավահանգստում «Կոալա» լցանավի վրա շարժիչի գործարկման ժամանակ տեղի է ունեցել տեխնածին միջադեպ, ինչի հետևանքով շարժիչը վնասվել է։ Լցանավը նավամատույցում է։ Նավթի արտահոսքի վտանգ չկա»,- գրել է նա։

Նահանգապետի խոսքով՝ անձնակազմը տարհանվել է, տուժածներ չկան։