Միջազգային

Խզում ենք Ռուսաստանի հետ մնացած վերջին կապերը․ Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնաբանել է Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի վերամիացումը ռուսական էլեկտրացանցից եվրոպականին։ Այս մասին նա գրել է կիրակի օրը՝ փետրվարի 9-ին, X միկրոբլոգում։

«Մենք խզում ենք Ռուսաստանի հետ մնացած վերջին կապերը։ «Ազատություն սպառնալիքներից և շանտաժից, վերջապես», - գրել է ֆոն դեր Լայենը:

Նա պատմական է անվանել Բալթյան երկրները մայրցամաքային եվրոպական էլեկտրացանցերին միացնելու օրը: