Միջազգային

Վրաստանից 37 օտարերկրացի է արտաքսվել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ հունվարին 37 օտարերկրացի է արտաքսվել, որոնք երկրում էին գտնվում առանց օրինական հիմքերի։

Օտարերկրյա քաղաքացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մյուսները բռնի տեղահանվել են։

Նշվում է, որ արտաքսված օտարերկրացիների թվում են Հայաստանի, Մոլդովայի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ։