Միջազգային

Վուչիչի ծառայողական մեքենայից ընթացքի ժամանակ անիվը պոկվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծառայողական մեքենայից, որում եղել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ընթացքի ժամանակ պոկվել է անիվը։ Չայած բարձր արագությանը՝ վարորդին հաջողվել է կանգնեցնել մեքենան․ տուժածներ չկան։

Ավելի ուշ Վուչիչը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Արդյոք դա վնասված, փչած անվադող էր, ինչպես կարծում եմ, թե այլ բան, իրավասու մարմինները պետք է որոշեն: Նրանք կզբաղվեն դրանով: Ես ժամանեցի Մոկրին և նստեցի մեկ այլ մեքենա», - ասել է Վուչիչը: