Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է IRNA-ն, հեռախոսազրույցի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել Պաղեստինի վերջին զարգացումներին, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններին։
Իրանի ԱԳՆ ղեկավարը, նշելով Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման հարցը, սա որակել է որպես պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն։ Նա ընդգծել է այս սպառնալիքին դիմակայելու համար իսլամական պետությունների կողմից հաստատուն և միասնական դիրքորոշման կարևորությունը։
Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության պահպանման կարևորությունը տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, նշելով իր գոհունակությունը երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ, ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հաքան Ֆիդանը նաև նշել է իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը շարունակելու անհրաժեշտությունը և ողջունել Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ հրավիրելու Իրանի արտգործնախարարի առաջարկը։