Միջազգային

Պեսկովը՝ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ լուրերի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ շփումների մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The New York Post-ը հայտնել էր, որ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։

«Ինչ կարելի է ասել այս լուրերի մասին. Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ տարբեր շփումներ են առաջանում: Եվ այդ շփումներն իրականացվում են տարբեր ուղիներով: Եվ իհարկե, այս շփումների բազմակի ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից անտեղյակ լինել։ Ուստի, այս դեպքում ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո։